Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորվել են փաստաբանի սպանության գործով

Հասարակություն
2f1ba6764ee74ea145edc4b314e513b8

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված Արեն Վերանյանին, որոնք ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էին 2012 թ. նոյեմբերի 18-ին փաստաբան Սամվել Շարբաթյանին սպանելու կասկածանքով:

Ըստ ոստիկանության՝ Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը կալանավորված են:

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22:45-ին, Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի դին` բռնության հետքերով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննության տվյալներով, դատաբժշկական փորձաքննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան է հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին եւ իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը: