Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ անգործ է Մշակույթի նախարարությունը

Հասարակություն
0783535fb945080c5f2d96b395d474b7

Հայկական հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մեծամասամբ համարում է Հայաստանի պատկան մարմինների անգործության արդյունք։

«Մենք այժմ պետք է հայցերով ողողած լինեինք բոլոր միջազգային ատյանները, փոխերենը մենք հիմա ստիպված ենք պաշտպանվել Ադրբեջանից, քանի որ նրանք սկսել են կեղծ մեղադրանքներ տարածել, թե Արցախի տարածքում հայերը իբր ադրբեջանական կոթողներ են ոչնչացրել»,-ասաց նա։


Ի դեպ, Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ 2006 թվականին նկարահանված, իսկ 2007 թվակաին նախագահի մրցանակի արժանացած «Ջուղա» ֆիլմը վերջին մի քանի օրերի ընթացում մի քանի հազար դիտում է գրանցել:

Սամվել Կարապետյանն ասաց, որ ֆիլմի դիտումներ են եղել նույնիսկ Աֆրիկայից և Ադրբեջանից, որտեղից էլ նույնիսկ հայhոյական մեկանաբանություններ են եղել ֆիլմի վերաբերյալ:

«Ֆիլմը պատմում է Ջուղայի մշակութային եղեռնի մասին, ֆիլմը նաև քաղաքական առաքելություն ունի»,- հիշեցնում է նա։

Հուշարձանագետը նշեց, որ մի քանի տարի առաջ ֆիլմը ցուցադրվել է Ստրասբուրգում, իսկ դիտմանը ներկա Եվրախորհրդարանի ներկայացուցիչները Ադրբեջանին բարբարոս երկիր են անվանել:

Ֆիլմի ռեժիսորը Սամվել Կարապետյանի որդին է` Տիրան Կարապետյանը, սցենարիստը ինքը` հուշարձանագետը։