Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ մլն եվրո բնապահպանության համար

Հասարակություն
6beffb5c0efee124279458a31f888b60

Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանի բնապահապանության նախարարությունը առաջիկա 2 տարիների ընթացքում կիրականացի «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի նպատակով ՀՀ բնապահապանության նախարարության հզորությունների զարգացում» թվինինգ ծրագրը: 1 մլն եվրոյանոց բյուջեով ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 15-ից:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ջուլիետա Ղլիչյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից. «Առաջին բաղադրիչը օրենսդրական բարեփոխումների բաղադրիչն է, երկրորդը ինստիտուցիոնալ բարեփոխումների բաղադրիչը, երրորդը հզորությունների ամրապնդման և վերջինը փորձնական ծրագրերի իրականացման բաղադրիչն է»:

Ջուլիետա Ղլիչյանն նաև նշեց, որ 24 ամսվա ընթացքում միջազգային փորձագետները լինելու են Հայաստանում և խորհրդատվություն են մատուցելու աշխատանքներն իրականցնելու համար: