A
A
Ստոմատոլոգները ԱԺ-ի մոտ են (տեսանյութ)
Այս պահին ԱԺ դիմաց մի քանի տասնյակ բժիշկ-ստոմատոլոգներ ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերանայել արտանագրային վճարների մասին նոր օրենքը և փոփոխել այն՝ ի օգուտ բժիշկ-ստոմատոլոգների:
«Ա1+»-ի հետ զրույցում բժիշկ-ստոմատոլոգ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ հունվարի 1-ից, իր կլինիկայի ղեկավարը հեռացրել է իրեն աշխատանքից, քանի որ ղեկավարը հնարավորություն չի ունեցել վճարել հարկ՝ երկրորդ բժշկի համար:
Ստոմատոլոգները վստահեցնում են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև օրենքում փոփոխություններ կատարվեն, եթե ոչ՝ ստիպված են արտագաղթել։
Բժիշկ-ստոմատոլոգներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և վստահեցրեց, որ ինքը ևս այդ հարցը կբարձրացնի խորհրդարանի ամբիոնից։