Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամպը չի հեռանա

Հասարակություն
e58b01420c4f7d5fae4e1c14517d196f

Փետրվարի 1-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` առավելապես ձյուն , 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 02-ին, 03-04-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ:

Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 03-ի ցերեկը, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում`
Փետրվարի 1-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում է «Հայհիդրոմետը»։