A
A
Սիրիայում հայ է սպանվել
Սիրիայի Լաթակիա քաղաքում անհայտ զինյալների կողմից սպանվել է հայ երիտասարդ Հովսեփ Աբգարյանը:
Նրա մարմինը գտել են քաղաքի մուտքի մոտ: Երիտասարդին նախ թալանել են, ապա դանակի բազմաթիվ հարվածներով սպանել: Տեղեկություն կա, որ տղայի պարանոցին ոսկյա շղթայով խաչ է եղել, որ, սակայն, ոճրագործները չեն գողացել: Լաթակիա գնալու ճանապարհին նրա հետ մեքենայում եղել են նաեւ 4 սիրիացիներ, ովքեր ևս սպանվել են:
Հովսեփը 10 տարի է` ապրում էր Բեյրութում և Սիրիա էր եկել` անձնագրի հարցերը կարգավորելու, որպեսզի այս շաբաթ ժամաներ Հայաստան: Երիտասարդը մտադիր էր ամուսնանալ Հայաստանում:
Այս մասին հայտնում է yerkir.am-ը։