Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական համագումարը՝ Լոս Անջելեսում

Հասարակություն
00c7259913e205cd2a69f8a5eadb7ff0

2013թ. հուլիսի 3-ից 7-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղի կունենա Հայկական բժշկական համաշխարհային 11-րդ համագումարը:

Նախկին համագումարները կազմակերպվել են Նյու Յորքում` 2009թ. և Սան Ֆրանցիսկոյում` 2005թ.:

Հայկական բժշկական համաշխարհային 11-րդ համագումարի նպատակն է ապահովել կլինիկական պրակտիկայի հարցերի շուրջ քննարկման և բանավեճի հարթակ:

Համագումարը ներառում է հետևյալ գիտական ծրագրերը. բժշկական ծառայություններ, ատամնաբուժություն, դեղագործություն, բժշկական կրթություն, բուժքույրական գործ, էթիկայի հարցեր, ինչպես նաև առողջապահության ոլորտի այլ թեմաներ: