A
A
Ավտոմեքենան՝ ձնակույտի մեջ
Կեսգիշերին Մարտունի քաղաքի ոստիկանությունից դեպի ներքև՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Վ. Մկոյանին պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի 23 SU 163 պետհամարանիշի ավտոմեքենան:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։