Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն է տեղում

Հասարակություն
7111ddc129704b94afd9126cdb92de87

Հունվարի 31-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության Աշոցքի եւ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում: Ալավերդու, Դիլիջանի եւ Սեւանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: