Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է խարդախության դեպքը

Հասարակություն
b9d01a0697a001f2c666b71aa08c4811

Այսօր` hունվարի 30-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է խարդախության մեկ դեպք:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Ա.-ն, ՀՀ քաղաքացի Երևան քաղաքի բնակչուհի Լ.-ից վերցրել է 45 մլն ՀՀ դրամ` ԴԱՀԿ ծառայության աճուրդով Երևան քաղաքի կենտրոնում անշարժ գույք ձեռքբերելու պատրվակով, որի դիմաց վերջինիս հանձնել է կեղծ անդորրագիր` իբր տրված ԴԱՀԿ ծառայության կողմից:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից հայտնաբերվել է խարդախության նմանատիպ 5 դեպք, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ: