Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչերթ Երեւանում դեպի Սիրահարների այգի (տեսանյութ)

Հասարակություն
66534da7836db6c085d9fa83df5aa0fe

Չնայած այսօր Սուրբ Սարգսի տոնն է, սակայն մի քանի տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Նրանք այստեղ էին եկել՝ ստանալու օրհնություն ու մասնակցելու Երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգիս զորավարին նվրիրված խաչերթին:

Խաչերթը ուղեկցում էին Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ:

Երթի մասնակիցները Սիրահարների այգում միացան տոնի մյուս մասնակիցներին: Այստեղ նույնպես հավաքվել էին բազմաթիվ երիտասարդներ մասնակցելու համերգային ծրագրին ու հյուրասիրությանը:

Հավաքված երիտասարդներից գրեթե բոլորը երեկ գիշեր աղաբլիթ կերել էին: Ոմանք տեսել էին իրենց ասպետին, ոմանք՝ ոչ: Սակայն բոլորն հավոտում են ու աղոթում: Համոզված են՝ այս տարի չեկավ, ուրեմն ժամանակը չէր, մյուս տարի կգա:
Ավելի ուշ երիտասարդներին պետք է միանային վարչապետն ու Երեւանի քաղաքապետը։