Աղաբլիթ ուտելուց հետո շտապել էին եկեղեցի (տեսանյութ)
Սուրբ Սարգսի տոնին՝ հունվարի 26-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվել զորավարի մասունքները, որոնք հայտաբերվել են 1999թ.-ի Ուշիի Ս. Սարգիս մատուռ վկայարանից: Ըստ ավանդության՝ զորավարի անունը կրող 220 եկեղեցիներից այս մեկը ամենահինն է:
Երևանի Կենտրոն համայնքի Ս. Սարգիս եկեղեցին այսօր հատկապես մարդաշատ էր:
Դեռ չհասած եկեղեցի՝ Երևանից և հարեւան մարզերից եկած վաճառողներըն առաջարկում էին աղի բլիթներ, սիրահարների համար ծաղիկներ և ընտանիքին հաջողություն բերող ցորենի հասկեր:
Այսօր աղի բլիթները արժեին 50 դրամ, մինչդեռ երեկ՝ 500 դրամ էին: Վաճառողները հավաստիացնում էի, որ 3 օր շարունակ դեռ կարելի է ուտել:
Ս. Սարգիս եկեղեցու արևմտյան դռան առաջ մարդկանց հերթ էր գոյացել, ովքեր Ս. Պարտարագից հետո շտապում էին համբուրել զորավարի մասունքները, որոնք և առավոտյան, և երիտասարդների օրհնությունից հետո օրվա ընթացքում կմնան եկեղեցում:
Եկեղեցի եկած երիտասարդներից շատերը չէին կերել աղաբլիթ, իսկ ովքեր էլ որ կերել էին, երազ չէին տեսել: Ամուսնացած մարդիկ վստահեցնում էին, որ ժամանակին տեսել են իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը:
«Կարևորությունը աղի բլիթի մեջ չէ, այլ ընտանիքի ներդաշնակության», -ասաց 77-ամյա վետերան Հովհաննես Ռուշանյանը, ով այս տարի արդեն նշել էր իր ամուսնության 50-ամյակը: