Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատն Աշոտյանին «կանչեց» Լոնդոն

Հասարակություն
c9e585673a9ca1f52de7367d4236bc81

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա "Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն" զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ:
ՀՀ պատվիրակության կազմում է նաև Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:
Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։