Հայաստանը ցուցակում չկար (տեսանյութ)
Արդյո՞ք հանքաարդյունաբերությունը կարող է զարգացնել Հայաստանի տնտեսությունը եւ ազդել Համախառն ներքին արդյունքի վրա: Համենայնդեպս,Հայաստանի կառավարությունը մեծ հույսեր ունի:
«Այն, որ կառավարությունը հանքաարդյունաբերությունը հռչակել է որպես տնտեսության գերակա ճյուղ, բայց այդ ճյուղը էական ազդեցություն չունի տնտեսական զարդացման վրա, նշանակում է՝ այնտեղ կա հսկակայական կոռուպցիա: Դա նշանակում է, որ հանքաարդյունաբերությունը իրականում որևէ նպաստ չտալով ՝ միայն վնասներ է տալիս այս հասարակությանը և պետությանը»,- ասաց Օրհուս կենտրոնների իրավաբան Արթուր Գրիգորյանը։
Այսօր Ամերիկյան Համալսարանում կազմակերպված «Հանքաարդյունաբերություն և սոցիալ տնտեսակն զարգացում» խորագրով քննարկման
հիմնական զեկուցողը Ավստրիալիայի Քվիսնսլենդ համալսարանի հանքաարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն Սալիմ Ալին էր:
Նա ներկայացրեց, աշխարհի զարգացած երկրները փորձը՝ կորզման միջոցով առաջացած կորուստների ու վնասների գնահատման հարցում:
Պարոն Ալին առաջին հերթին կարևորեց հասարակության դերը. «Պետք է լինի կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը դիմադրում է , և արդյունաբերության, և կառավարության ուշադրությունը սևեռելով հարկատուներին՝ բայց դա անելով կառուցողականորեն»:
Սալիմ Ալիի ներկայացրեց այն երկրների ցանկը, որտեղ հանքաարդյունաբերությունը ազդեցություն ունի տնտեսության զարգացման վրա: Հայաստանը ցուցակում չկար:
Ըստ «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի՝ մարտ ամսվա տվյալներով Հայաստանում շահագործվում է 499 հանք` մետաղական և ոչ մետաղական: