Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիշատակարանի» հիշատակարան»-ը` ընթերցողի սեղանին

Մշակույթ
0f30606f6ee62643ab1db881e4ae0ef9

Այսօր «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ գինեգործ-պատմաբան Վահե Հակոբջանյանի «Հիշատակարանի» հիշատակարանը» գրքի շնորհանդեսը։

Նախորդ տարի ինքնասպան եղած արցախյան պատերազմի մասնակից, պատմաբան Վահե Հակոբջանյանը զբաղվում էր անտիկ հայկական գիների մշակմամբ և ստացմամբ։

Գրող-հրապարակախոս Վահան Տեր-Ղազարյանը, խոսելով գրքի մասին ասաց, որ այն շատ հետաքրքիր է նրանով, որ այնտեղ կա ամեն ինչ, սակայն հեղինակի կյանքի նման անավարտ. «Վահեն նոթատետրի նման էր կազմել գիրքը՝ շտապելով հրատարակել, գիրքն ունի և գիտական և գեղարվեստական հատվածներ և՛ խաղողագործության մասին, և՛ միջազգային հարաբերությունների, պատմագիտական այնպիսի էքսկուրսներ կան, որոնք ես ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել»։

Ի ԴԵՊ, Վահե Հակոբջանյանը հասցրել էր Հայաստան-Մոլդովա -ԱՄՆ կապեև ստեղծել գինեգործության ոլորտում և պատրաստվում էր արտահանել իր արտադրած գինիները։