Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվել է Ռոբերտ Կարապետյանի ցուցահանդեսը

Մշակույթ
347087a3c97570a161d7cac92199b68c

Նոյեմբերի 25-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ամենօրյա վարժարանի Գալուստյան սրահում մեծ շուքով նշվել է Սայաթ Նովայի ծննդյան 300- ամյակը: Ցերկույթը բացել է վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը։

Նույն օրը բացվեց ամերիկահայ ճանաչված լուսանկարիչ, նյուրորքաբնակ Ռոբերտ Կարապետյանի հեթական անհատական լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ հեղինակը ներկայացրել էր 2011թ. սեպտեմբերի 21-իՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված տոնախմբությունները` Երեւանում:

Ներկայացվել էր 50-ից ավելի գունավոր լուսանկարներ։ Ռոբերտ Կարապետյանին շնորհավորեցին եւ շնորհակալական խոսք ասացին վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը, ամերիկահայ հանրաճանանչ գրող- դրամատուրդ, ՀՀ Գրողների Միւթյան անդամ դոկտոր Հրատ Մարգարյանը, Ճանանչված խմբավար ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր՝ Խորեն Մեյխանեջյանը, հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, լուսնկարչի ընկերներն ու հարազատները :
ԱՇԽԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյու Յորք

Լուսանկարները՝ ԻՎԵՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ