«Մենք կարող ենք մի ռումբ դառնալ»
«Սփյուռքի Ձայնը» հեռուստահանդեսը դարձյալ ձեզ հետ է . ամեն շաբաթ հեռուստաեկրանից իր սիրելի հայրենակիցներին է դիմում Կարինե Քոչարյանը: Հայ հանդիսատեսը նրան ճանանչում է դեռ Երեւանից։
Նա երկար տարիներ եղել է Գ Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը՝ կերտելով բազմաթիվ հետաքրիր կերպարներ:
1995թ նա մշտական բնակություն է հաստատում Նյու Յորքում: 1996 թ Նյու Յուրքում սկսվում է հեռարձկվել «Արձագանք» հեռուստաժամը, որի հիմնադիրներից մեկը հանդիսանում է Կարինե Քոչարյանը:
Նրա անմիջական նախաձեռնությանբ Նյու Յորքում սկսում է գործել «Սփյուռքի Ձայնը» ինտերնետային հեռուստածրագիրը, որի առաջին հեռարձակումը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 1-ին:
Վերջերս՝ Երեւանում տեղի ունեցավ լրագրողների համահայկական 6-րդ ֆորումը՝ կազմակերպությամբ Սփյուռքի նախարարության՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ խորագրով:
Ֆորումին մասնակցելու համար հրավերք էին ստացել նաեւ «Սփյուռքի Ձայնը» հեռուստածրագրի հիմնադիր տնօրեն Կարինե Քոչարյանը եւ անգլերեն լեզվի հաղորդավարուհի՝ Մարյլինդա Բոզիան Կրունչանկը:
Համաժողովին ելույթ է ունեցել նաեւ Կարինե Քոչարյանը, որը մասնավորապես նշել է սփյուռքի գործունեության ճանանչման եւ լուսաբանմանը կարեւորությունը՝ նշելով, որ մեր ծրագրերում բացառապես ներկայացվում է Մեծն Նյու Յորքի, Նյու Յուրք մետրոպոլիտեն շրջանի հայ համայնքի կյանք ու գործունեությունը. «Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ մենք շատ բան ունենք անելու: Եվ շատ բան կարող ենք անել միսնաբար: Մենք ամեն մեկս կարելի է ասել, որ մեկ ատոմ ենք, եթե մեք իրար միանանք` մենք կարող ենք մի ռումբ դառնալ»:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք