Փոքր թատրոնի մեծ ներկայացումը
Երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը հայ թատերասերներին 2 անմոռանալի օր է պարգևել:
Հոկտեմբերի 27,28-ին Փոքր թատրոնում բեմադրվել է Է.Շմիտի համանուն պատմվածքի հիման վրա «Օդիլ» ներկայացումը:
Գլխավոր հերոսուհին`Օդիլը,որին մարմնավորում էր դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, ապրում է իր իսկ կողմից ստեղծած անիրականության մեջ`չկարողանալով տարբերակել անցյալն ու ներկան:
Կնոջ հիշողության կորուստը և իրականության հանդեպ բթացած զգացմունքները մեծ ցավ են պատճառում հատկապես նրա որդուն` Շառլին , բայց որդու ծնողական սերը դրանից միայն ավելի է հզորանում:
Ռեժիսոր Վահան Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց,որ մոր հանդեպ սիրո այսպիսի դրսևորումն է ստիպել նրան ընտրել հենց այս ստեղծագործությունը:
Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը ներկայացման հաջողությունը կապում է Վահանի տաղանդի ու աշխատասիրության հետ:
Իսկ ահա դերասան Միքայել Պողոսյանը ներկայացման վերջում անկեղծացավ, թե. «Հանուն այսպիսի պոռթկումների է,որ ես դեռ շարունակում եմ մնալ այս քաղաքում...»: