Պատրաստվում է «Կառնեգի հոլլ»-ի համերգին
Դաշնակահար Տիգրան Դումանյանը մենահամերգով հանդես է եկել Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայաստանյան եկեղեցու Գալուստյան սրահում։ Հնչել են Շոպենի, Մոցարտի, Շուբերտի, Բեթհովենի, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորներ՝ Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները :
Համերգի վերջում երիտասարդ դաշնակահարին շնորհավորեց եւ նրան ստեղծագործական հաջողություններ է մաղթել է եկեղեցու հոդեւոր հովիվ Տ. Աբրահան քահանա Մալխասյանը:
Այժմ Տիգրան Դումանյանը մեծ եռանդով նոր ծրագիր է պատրաստում` մենահամերգով ելույթ ունենալու Նյու Յուրքի հանրահայտ «Կառնեգի հոլլ» - ում :
Տիգրան Դումանյանը ծնվել է Երեւանում ։ Երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցում՝ աշակերտելով ճանաչված մանկավարժ Էռնա Այվազովային :
2004թ.Դումանյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Նյու Յուրքում:
Նույն թվականից էլ պատանի Տիգրանը իր երաժշտական ուսումը շարունակում եւ ավարտում է «Frank & Camille's Musik School» -ը։
Լուսանկարները՝ հեղինակի ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք