ՄԱԿ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց
Նյու Յորքի «Ուղիղ օգնություն հայ ժողովրդի» կազմակերպության հիմնադիր՝ դոկտոր Սվետլանա Ամիրխանյանի անմիջական նախաձեռնությամբ՝ Նյու Յորքի հանրահայտ « Կառնեգի հոլլ» -ում տեղի ունեցավ Հայ Տաղանդավոր երեխաների եզրափակիչ համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին:
Այս առիթով շնորհավորական ողջյունի ուղերձներ էին հղել ԱՄՆ- ի արեւելյան թեմի առաջնոր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Հանազգային Հայ Կրթական եւ Թեքեյան Մշակութային միությունները, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի նախկին մեներգչուհի Լուսին Ամարան, ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին, այլ կազմակերպություններ եւ անհատներ:
Հայ տաղանդավոր երեխաների եզրափակիչ համերգին մասնակցեցին շուրջ 30 պատանիներ ու աղջիկներ, որոնց կատարողական արվեստը ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ: Համերգային ծրագրում հնչեցին Կոմիտասի,Ա.Խաչատուրյանի,Ա.Բաբաջանյանի, Է.Հոհաննիսյանի եւ այլ կոմպոզիտոների ստեծագործություններ :
Համերգի վերջում պատանի երաժիշտներին եւ անձամբ Սվետլանա Ամիրխանյանին շնորհակալական եւ շնորհավորական խոսք ասացՄԱԿ- ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Կարեն Նազարյանը:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի