Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երազանքը՝ Հայաստանում խաղալն է

Մշակույթ
286973093133ae3b507259f2ccf5afd3

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայաստանյան Առաքելական եկեղեցու Գալուստյան սրահում հյուրախաղերով հանդես է եկել Հայ Բարեգործական Ըդհանուր Միության ՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Վահրամ Փափազյանի անվան թատերախումբը՝ ներկայացնելով Ն. Ղարիբյանի « Ինքնակոչ երաժիշտը» կատակերգությունը:

Իր գոյության 15 տարիների ընթացքում խումբը ներկայացումներով հանդես է եկել Ավստրալիայի հայաշատ քաղաքներում: Հյուրախաղերով հանդես է եկել Եգիպտոսում, Կանադայում եւ առաջին անգամ` Նյու Յորքում:

«Խմբի միակ երազանքն է հանդես գալ նաեւ Մայր Հայաստանում »,- ասաց թատերախմբի հիմնադիր, դրամատուրգ, ռեժիսոր եւ ներկայացման գլխավոր դերակատար Նուբար Ղարիբյանը:

Թատերախմբին շնորհավորական եւ շնորհակալական խոսք ասաց եկեղեցու հոգեւոր հովիվ՝ Տ.Աբրահամ քահանա Մալխասյանը: Հանդիսատեսի ջերմ ընդունելիության համար թատերախմբի անունից շնորհակալություն հայտնեց Նուբար Ղարիբյանը :

 

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի
Նյու Յորք