A
A
Վարորդը կորցրել է կառավարումը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 372-րդ կմ-ին «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել բետոնե հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։