«Փուչիկների» գործով դատի նոր փուլը (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում «Փուչիկների» գործով դատավարությունը կընթանա արագընթաց կարգով։
Նման միջնորդություն ներկայացրեց գործով միակ ամբաստանյալը՝ փուչիկները լիցքավորած անձը Սերոբ Բոզոյանը։
Նա այսօրվա նիստում հայտնեց, որ ինքը հանրային պաշտպանի կարիք ունի, եւ բացի այդ առողջական վիճակը վատ է, իր բառերով, «ունի վեց խոց եւ երկու գրիժա»։
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 28-ը։
Դատարան ներկայացել էին 228 տուժողներից 43-ը։
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի եւ հրդեհ էր տեղի ունեցել։
Հրդեհի հետեւանքով զանգվաային միջոցառման մասնակիցները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ եւ մարմնական վնասվածքներ։