Նրանք մասնակցում են մրցույթին
Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:30-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում տեղի կունենա Մանկական Եվրատեսիլ 2012-ի Հայաստանյան Եզրափակիչ փուլը:
Հայաստանյան կազմկոմիտեն ներկայացնում է մասնակցող երգերի ամբողջական ցանկը և Ամստերդամ քաղաքում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2012» երգի մրցույթի Հայաստանում անցկացվող եզրափակիչ փուլի քվեարկության կանոնները:
1. «Օրը» , հեղինակ և կատարող՝ Ֆլորա Մխիթարյան , ք. Երևան:
2. «Երազանքի թևով», հեղինակ և կատարող՝ Լուսինե Ղազարյան, ք. Երևան:
3. «Home Sweet home», հեղինակ և կատարող՝ Վահագն Գրգորյան, ք. Երևան:
4. «Իմ Ռոքը», հեղինակ և կատարող՝ Տաթև Ենգիբարյան, ք. Երևան:
5. «Իմ աշխարհը»հեղինակ և կատարող՝ Նինելա Մխիթարյան, ք. Ճամբարակ:
6. «Love», հեղինակ և կատարող՝ Կարեն Օհանյան, ք. Երևան:
7. «My name is Angel», հեղինակ և կատարող՝ Անգելինա Գասպարյան, ք. Երևան:
8. «Knock, Knock», հեղինակ և կատարող՝ Style խումբ,ք. Երևան:
9. «Երգավազք», հեղինակ և կատարող՝ Մանե Առաքելյան, ք. Երևան:
10. «Սերը տարիք չի հարցնում», հեղինակ և կատարող՝ Միլլի Միսկարյան, ք. Երևան:
11. «Come», հեղինակ և կատարող՝ Գայանե Ղազարյան, ք. Երևան:
12. «Տարբեր ենք» , հեղինակ և կատարող՝ Սոնա Դունոյան, ք. Մասիս:
13. «Sweetie baby», հեղինակ և կատարող՝ Compass band, ք. Երևան:
14. «Շնորհավոր», հեղինակ և կատարող՝ Լիդուշիկ, ք. Երևան:
15. «Լինում է, չի լինում», հեղինակ և կատարող` «Խենթություն» համույթ, ք. Երևան:
16. «Stop», հեղինակ և կատարող` Մարինե Աբրահամյան, ք. Աշտարակ:
17. «Թիք-Թաք», հեղինակ և կատարող` «Զանգակ» մանկական երգի ստուդիա, ք. Էջմիածին:
ԱՄՍՏԵՐԴԱՄ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2012» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
• Եզրափակչում ելույթների հերթականությունը որոշվում է եզրափակչի մասնակիցների ներկայությամբ եզրափակչին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացվող վիճակահանության ժամանակ:
• Եզրափակիչ փուլը տեղի կունենա «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տաղավարում և կհեռարձակվի «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության Հանրային Առաջին ալիքի ուղիղ եթերում:
• Եզրափակիչ փուլի ընթացքում քվեարկությունն իրականացվելու է հեռուստադիտողների /SMS/ քվեարկությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
• Քվեարկությանը կարճ հաղորդագրություններով /SMS/ կարող են մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Քվեարկությունը սկսվում է եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին վայրկյանից և ավարտվում է վերջին երգի ավարտից հետո 15 րոպե անց:
• Եզրափակիչ փուլի ընթացքում յուրաքանչյուր ստեղծագործության վերջնական միավորները հաշվարկվելու են Ժյուրիի և SMS-քվեարկության արդյունքների հիման վրա` 50% - 50% հարաբերակցությամբ:
• Եզրափակիչ փուլի ընթացքում
12 միավոր կստանա այն երգը, որը ժյուրիի եւ SMS-քվեարկության հանրագումարի արդյունքում կհավաքի ամենաբարձր ցուցանիշը,
10 միավոր կստանա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցող երգը,
8 միավոր՝ երրորդը և այլն։
• Ժյուրիի և հեռուստադիտողների կողմից կարճ հաղորդագրությունների քվեարկությամբ առավելագույն՝ 12 միավորն ստացած լավագույն ստեղծագործության կատարողը կամ կատարողները (այսուհետ՝ Հաղթող մասնակից) կստանա(ն) իրավունք Հայաստանը ներկայացնելու Ամստերդամ քաղաքում կայանալիք Մանկական Եվրատեսիլ-2012" երգի մրցույթին: