Լեգենդար քառյակը Երեւանում է
«Բորոդինի» լեգենդար քառյակը իր համերգային փորձերն է կատարում Երևանի ֆիլհարմոնիկ համերգասրահում:
Հայ հանդիսատեսի առաջ նա ելույթ կունենա սեպտեմբերի 14 ին և 15 ին` Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Ինչպես նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Բայադյանը լեգենդար քառյակը այս անգամ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին կկատարի «Շահրեզադե» սինֆոնիկ սյուիտը:
Քառյակի ծրագրում ընդգրկված են նաև Բեթհովենի և Շուստակովիչի կվարտետները,ինչպես նաև Միրզոյանի կվարտետը:
Փառատոնը կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ,սակայն այս տարի որոշ ստեղծագործություններ կներկայացվեն առաջին անգամ`միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կողմից:
Ֆիլհարմոնիկ պետական նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց,որ քառյակի անդամների հետ համագործակցությունը ստացվել է և առաջիկայում սպասվում են նոր նախաձեռնություններ: