Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կացիններով ակցիային ներկա էր միայն կազմակերպիչը

Հասարակություն
968ff15d9524e83dbc179bc921a6e6df

«Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր և միակ անդամ Վարդան Վարդանյանն այսօր Մարտիրոս Սարյանի արձանի մոտ 2 կացիններով իր բողոքն էր արտահայտում ոճրագործ Ռամիլ Սաֆարովի համաներման վերաբերյալ:

«Այս երկու արյունոտ կացինները ես ինքս եմ պատրաստել»,- «Ա1+»-ին ասաց նա։

Թղթե կացինների վրա ակցիայի միակ մասնակիցը գրել է Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անունները:

«Ես այս երկու մարդկանց համարում եմ Սաֆարովի հանցակիցները, այդ պատճառով այս կացինները նվիրելու եմ նրանց»,- ասաց Վարդան Վարդանյանը: Կացինները նա պատրաստվում է հանձնել Հունգարիայի հյուպատոսությանը, իսկ եթե չհամաձայնվեն վերցնել նվերը, ապա կացինները կթողնի հյուպատոսության առջև:

«Ալիևի կացինն էլ եմ հանձնելու Հունգարիայի հյուպատոսությանը: Իրենք բարեկան երկրներ են։ Կարող են փոխանցել Ալիևին»,- ասաց ակցիայի կազմակերպիչը:

Այն հարցին, թե ինչու է որոշել իր բողոքն այսքան ուշ արտահայտել և չի մասնակցել Հունգարիայի հյուպատոսության առջև տեղի ունեցած բողոքի ցույցերին, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ես 40 տարի ապրում եմ Վանաձորում։ Այդ է պատճառը, որ ուշ եմ արձագանքել»: