Քննիչը վկա չի՞ կարող լինել
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 12-ի նիստը, երեկվա նիստի նման ուշացումով է սկսվել: Երկու դեպքում էլ պատճառը նույնն էր, ուղեկցող ոստիկանները ժամը 11-ին դատարան չէին բերել կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին:
Այսօր շարունակվում էր քրեական գործով քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը,շարունակում էր հարցեր տալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Նա քննիչին հարցրեց, թե ովքեր են Արտակ Նազարյանի մահից ոչ շատ առաջ եւ 6 ժամ առաջ ծեծել Նազարյանին, ինչպես են նրան պատճառվել վնասվածքները, որոնց վերաբերյալ իր փորձագիտական եզրակացության մեջ նշել է դատական բժիշկ Ադամյանը: Քննիչ Լեւոն Պետրոսյանը սկզբում հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ կետին, նշեց, որ ինքը որպես քննիչ չի կարող վկա լինել, նաեւ ասաց, որ իրավունք ունի չպատասխանելու հարցերին:
Ռուբեն Մարտիրոսյանը բազմիցս քննիչին հարցրեց մահվանից քիչ առաջ եւ հուլիսի 27-ի գիշերը Նազարյանի ստացած վնասվածքների վերաբերյալ, թե ովքե՞ր են դրանք պատճառել:
Քննիչն էլ պատասխանում էր, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է այն անձանց ցանկը, ովքեր Նազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, որ ժամանակագրական առումով վերջին բռնությունը եղել է հուլիսի 27-ի գիշերը, ժամը 12-ի սահմաններում, երբ կապիտան Հ.Մանուկյանը ապտակել է Նազարյանին:
Մանրամասներն այստեղ