Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները աղջկա ոտքը հանեցին

Հասարակություն
e73e9b418c246ee627a3605d027ee490

Երեւանի Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում` Վ.Սարոյանի արձանի մոտ, աղջկա ոտքն արգելափակվել է «Բոգդան» մակնիշի ավտոբուսի դռների արանքում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են 1994թ. ծնված Նելլի Հակոբյանի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: