Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ դիրքորոշումն ու ՎՊ «աշխարհահռչակ կայքը»

Հասարակություն
4fbd86b23bdf2e2b73efdf0562f8741a

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի երեկվա հաշվետվության մեջ, ըստ իր որակումների, մեկ ցնցող նորություն էր առանձնացրել՝ Վերահսկիչ պալատն ունի ինտերնետային նոր կայք. «Մնացածը տրիվյալ հայտարարություններ էին: Ինչ վերաբերում է, օրինակ, շինարարության ոլորտում Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումներին, ապա մենք այդպես էլ կոնկրետ ոչ մի անուն չլսեցինք: Մինչդեռ մեր ժողովորդը փնթի ու կոռումպացված չինովնիկների անուններն էր ուզում լսել: Ինչո՞ւ նման կոնկրետություն չկար Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվության մեջ»:

Պարոն Փաշինյանը նշեց, որ երեկ այցելել է Վերահսկիչ պալատի «աշխարհահռչակ կայքը» ու տեսել ընդամենը հեղուկ բովանդակության մի շարք փաստաթղթեր եւ Իշխան Զաքարյանի աշխատնքային օրակարգն ու նրա ճամփորդությունների մասին տեղեկություններ. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Վերահսկիչ պալատին անհրաժեշտ էր սեփական արտգործնախարարությունը, որ օգնի պարոն Զաքարյանին իր հոգնատանջ ճամփորդություններն անի աշխարհի շուրջ: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Վերահսկիչ պալատին պետք է կցել Արտգործնախարարությանը, որ օգնի նրան: Ես կարծում եմ, որ Իշխան Զաքարյանն ինքն էլ լուրջ վերահսկողության կարիք ունի»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հիշեցրեց, որ Վերահսկիչ պայատի նախագահը մինչեւ 2008թ. նստում էր հենց ԱԺ շենքում, գտնվում էր նրա ենթակայության տակ, որը, ըստ նրա, ճիշտ մոտեցում էր. «Այդ կառույցն այլեւս որեւէ մեկի կողմից պաշտպանված չէ, այդ թվում՝ ԱԺ-ի, նաեւ հենց այդ պատճառով այն չի կարող մտնել այն հիմնարկները, որոնց վրա տաբու է դրված: Արդյունքում Վերահսկիչ պալատն այսօր թույլ, նպատակին չծառայող գործառույթ է կատարում ու դրանով թուլանում է նաեւ ԱԺ-ն»

«Վերահսկիչ պալատի գործունեությունը ես համարում եմ ոչ արդյունավետ եւ չեմ կարող կողմ քվեարկել այդ հաշվետվությանը»,-ասաց նա։

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ իր ելույթում նշեց, որ եթե առաջ պատգամավորները չէին վախենում փողոցով քայլել, քանի որ գիտեին՝ իրենց չեն հայհոյի, իսկ այսօր գրեթե ամեն սրճարաններում լսում ենք այն մասին, որ այս կամ պատգամավորն այս կամ այն անօրինականությամբ է զբաղված. «ԱԺ-ն պետք է դառնա հավատի օջախ: Վերահսկիչ պալատի այս հաշվետվությունը մեզ հեղինակություն չբերեց. Հասարակության մեջ կմնա այն մտայնությունը, որ կգանք, կխոսենք, մի քիչ գոլորշի բաց կթողնենք ու հետո կգնանք այդ թալանչիների հետ քեֆ- ուրախություն կանենք: Խնդրում եմ համաձայնեք ձեւավորել ԱԺ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով: Ի դեպ, ուզում եմ ձեզ սել, որ Նորվեգիայի ամբողջ Վերահսկիչ պալատը տրված է ընդդիմությանը, քանի որ ան շահագրգռված է բացահայտումներ անելու մեջ, իսկ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը՝ իշխանությանը»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ մինչդեռ Հայաստանում պինդ փակված են իշխանական հիմնարկների ամբողջ պահոցը. «Թեեւ բոլորս էլ լավ գիտենք՝ ինչ է կատարվում այնտեղ, ու ոչ մեկս էլ ռիսկ չունենք ռեալ քայլեր անել այն ներկայացնելու համար»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ թե Արամ Մանուկյանի, թե Նիկոլ Փաշինյանի ելույթները ԱԺ-ն կարող է ընդունել որպես ՀԱԿ խմբակցության հավաքական կարծիք: Նա միայն ցանկացավ անդարադռնալ մի քանի շեշտադրումների, սակայնԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ընդմիջման ժամն է ու պարոն Զուրաբյանն ունի դեռ 9 րոպե ժամանակ՝ ընդմիջումից հետո շարունակելու համար: Լեւոն Զուրաբյանը փորձեց ընդդիմանալ՝ նշելով, որ իր ելույթը շատ կարճ է ու ինքն արդեն վերջացնում էր այն, սակայն հայտարարվեց մեկ ժամ ընդմիջում: