A
A
Տիկին Անահիտի համար անակնկալ են պատրաստել
«ՏաԹևեր» ճոպանուղու 100000-րդ հաճախորդը Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54 տարեկան է, այժմ տնային տնտեսուհի է: Ամուսնացած է, ունի երկու տղա: Ապրում է ամուսնու, ավագ որդու, հարսի ու երկու թոռնուհիների` 1 տարեկան երկվորյակ Անահիտի ու Աստղիկի հետ: Ընտանիքի անդամները չեն աշխատում, զբաղվում են հողագործությամբ:
«Մենք մեծ սիրով ու խնամքով տիկին Անահիտի համար ընտրել ենք մի փոքրիկ անակնկալ, որն էլ կհանձնենք նրան սեպտեմբերի 14-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում»,- այս մասին տեղեկացրեց «Տաթև» հիմնադրամի Մարքեթինգի բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
Ի դեպ, Ճոպանուղու բացվելուց հետո այստեղ ավելացել է զբոսաշրջիկների թիվը։
Իսկ միայն 2012թ.-ի ընթացքում Գորիսում և ճոպանուղու հարակից տարածքներում բացվել է մոտ 12 հյուրանոց և հյուրատուն: