A
A
Սաֆարովի վերաբերյալ բանաձեւ կընդունի
Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերը բանաձեւերի նախագծեր են կազմել, որոնցից յուրաքանչյուրում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն է արտահայտվում, ինչպես նաեւ Ադրբեջանին, կամ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչեր ու առաջարկներ կան:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հինգ խմբակցությունների նախագծերը ի մի են բերվելու, եւ հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը մեկ ընդհանուր բանաձեւ է ընդունելու: