«Միլիցեքն սկի մի հատ օդի մեջ էլ չկրակեցին» (տեսանյութ)
Սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատի միջադեպի տուժողներից մեկը Արամ Մելիքյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում Արամը պատմում է, որ իրեն ծեծել են. «ՄԱՊ-ի Ալիկի, հա՞, ըտենց են ասում, տղան իրա բանդայով, իրանց Ջիփ մեքենայով եւ իրանց միացավ գյուղապետը»։
ՄԱՊ-ի Ալիկը Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Ալիկ Պետրոսյանն է։ Նրա որդին Մակար Պետրոսյանն է։ Ծեծից հետո Մակար Պետրոսյանն Արամի միջոցով հաղորդագրություն է թողել վերջինիս հորը. «Մոտեցավ Մակարիկը ու բա՝ հորդ կասես, որտեղ տենանք, մորթելու ենք»
Հովհաննես Մելիքյանն Արամի հայրն է, ում, որդու բառերով, սպառնացել է մորթել Մակար Պետրոսյանը։ Նրա եղբայրը գյուղապետի թեկնածություն է դրել գործող գյուղապետի դեմ։ Հենց նա էլ հաջորդ ծեծվողն էր՝ ավագանու ընտրությունների տեղամասում
Ըստ մեր զրոիցակիցների՝ ծեծել են նաեւ ավագանու ընտրությունների վստահված անձ Արման Սարգսյանին, 4 ոստիկանի եւ ամբողջ տեղամասային ընտրական հանձնաժողովի ներկայությամբ
Ծեծողներին, ըստ տուժող վստահված անձ Արման Սարգսյան , առաջնորդում էր գյուղապետի տեղակալը՝ Սպարտակ Եղիկյանը։ Արման Սարգսյանին ոստիկանների ներկայությամբ ծեծում են 10 րոպե։ Նրա ձախ թեւն առայժմ չի աշխատում. «Միլիցեքն սկի մի հատ օդի մեջ էլ չկրակեցին, ես կասկածում եմ, որ դաժե միլիցեքն էլ էին ընձի խփում»։
Ոստիկանությունից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ Մակար Պետրոսյանը, Բամբակաշատի գյուղապետը եւ նրա տեղակալը այսօրվա դրությամբ ձերբակալված չեն։ Ի դեպ, դեպքի հաջորդ օրը ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում միայն երրորդ բռնության առիթով նշել էր, որ ձերբակալվել է երկու հոգի։
Հիշեցենքն, որ «ՄԱՊ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը հերքել է իր մասնակցությունը Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում տեղի ունեցած միջադեպին։
«Ես հադիսանում եմ «ՄԱՊ» ընկերության տնօրենը և զբաղված եմ միայն ընկերության գործունեությամբ, ուստի ժամանակ չունեմ մասնակցելու քաղաքական պրոցեսներին: Բացի այդ՝ իմ ստացած դաստիարակությունն ինձ երբեք թույլ չի տալիս մարդկանց վրա ձեռք բարձրացնելով որևէ հարց լուծել: Իսկ նախօրեին մամուլում տարածված լուրերը կարող եմ որակել զուտ որպես զրպարտություն»,- ասված է նրա մեկնաբանության մեջ: