A
A
Աջափնյակում ջուր չի լինի
Վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան, Էստոնական, Շինարարների, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այս մասին հայտնում է «Երեւանջուր» ընկերությունը։