Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հոգեւորականները Բոզեի համալիրում

Հասարակություն

Սեպտեմբերի 5-8-ը` Իտալիայի Բոզե վանական համալիրում ՙՄարդն իբրև արարչագործության պահապան՚ խորագրի ներքո տեղի ունեցավ 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազում ներկայացուցիչներ Ուղղափառ, Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիներից, ինչպես նաև գիտնականներ տարբեր կրթական հաստատություններից:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցեց Միլանի հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, որն ընթերցեց Հայոց Հայրապետի օրհնության խոսքը:
ՙ
Կոնֆերանսի ընթացքում բանախոսները և ներկաները Սուրբ Գրքի և հայրաբանական ժառանգության տեսանկյուններից անդրադարձան արարչագործության պատմությանը և արդի բնապահպանական խնդիրներին` կարևորելով Եկեղեցիների դերը դրանց հաղթահարման գործում:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական գրասենյակը։