Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկուղը վաճառվել է բնակիչներից գաղտնի (տեսանյութ)

Հասարակություն
4fd607fd0dacd7c4c04d619fc9014772

Շինարարների 2 հացեում գտնվող բազմաբնակելին շահագործման է հանձնվել 1978 թվականին՝ բնակիչների գումարներով։ Նրանց սեփականություն համարվող շենքի նկուղը վաճառվել է, եւ արդեն մի քանի տարի է բնակիչները դատարանում վիճարկում են այս հարցը։

«Այդ տարածքները՝ նկուղը, ձեղնահարկերը, ինչպես նաև միջհարկային տարածքները ընդհանուր բաժնային սեփականություն են հանդիսանում։ Թաղապետարանը աճուրդի է դրել և վաճառել է մեր շենքի 51ք/մ տարածքը»,-ասաց Շինարարների 2 շենքի համատիրության նախագահ Սամվել Արազխանյանը։

Շենքի բնակիչները դիմել են տեղական բոլոր ատյաններին եւ մերժում ստացել:

Ըստ համատիրության Սամվել Արազխանյանի՝ Վճռաբեկ դատարանի վերջին հիմնավորումը այն էր, որ համատիրությունը իրավունք չուներ բողոքի հայց ներկայացնելու դատարան. «Սեփականատերերի անունից պետք է ինչ-որ մեկը հանդես գար և այդ բողոքը ներկայացներ»

Բնակիչները ահազանգում են, որ նկուղում շինարարություն անելու դեպքում շենքը կվնասվի: Իսկ այն, որ տարածքը ձեռք բերողը այստեղ ուշ, թե շուտ շինարարություն կսկսի, չեն կասկածում։

« Ջրի գծերը, կոյուղագծերը, հոսանքը լռիվ նկուղով են գալիս։ Սա ծառայում է մեր կոմունիկացիոն գծերի համար»,- ասաց բնակիչներից Ժանետա Դավթյանը։

Ի դեպ, Շինարարների 2 հասցեի բնակիչները բազմիցս փորձել են ընդհանուր լեզու գտնել նկուղի նոր սեփականատիրոջ՝ Լիպարիտ Շահինյանի հետ, սակայն վերջինս հայտնել. թե տարածքն արդեն վերավաճառել է, իսկ թե ում՝ նպատահակահարմար չի գտել հայտնել։