Ի՞նչ է անհրաժեշտ «բավարարված տղա» համարվելու համար
Աջակցիր «Ա1+»-ին14 տարեկան Ռոբերտ Սահակյան, չնայած մտախոհ դեմք ունի, ասում է, որ ինքը երջանիկ եւ բավարարված տղա է։ « Ունեմ սիրած աղջիկ»,- ասում է նա։
«Ա1+»-ի հետ զրույցում 12-ամյա Անդրանիկն ասում է, որ նոր ուսումնական տարի է մտել բավարարվածության մեծ պաշարով, քանի որ գերազանցիկ է։
Իսկ ահա Իսահակ Սարգսյանին երջանիկ լինելու համար անհրաժեշտ է 100 հազար դոլար։
Մեր զրուցակից՝ թիվ 114 դպրոցի 11-ից 15 տարեկան շատ պատանիներ դեռ չգիտեն, որ իրենք ճանաչվել են աշխարհի ամենաերջանիկ կամ բավարարված պատանիները։ Օրերս հրապարակել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության արդյունքները։
Հարցումները Հայաստանում ղեկավարած Երեխաների եւ դեռահասների ազգային ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը տեղեկացնում է, որ ամբողջ աշխարհում 41 երկրի պատանիներ են մասնակցել բավարարվածության մասին հարցումներին։ Հարցման մասնակիցներին հետազոտողները հարցրել են՝ արդյո՞ք դուք բավարարված եք ձեր կյանքով։
Հայաստանում երեխաները մեկ ժամ պատասխանել են, որ լիարժեք ընտանիքից են, սիրում են ընկերներին եւ դպրոցը։ Այս պատասխաններն, ըստ պարոն Սարգսյանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու մեր երկրին անհրաժեշտ են կարեւորը հասկանալու համար
«էս երեխեքը վաղը մյուս օրը դառնալու են Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, մենք էլ կհասկանանք ինչպիսի տեսակի առողջական առողջապահական խնդիրներ մենք ունենք»,-ասաց նա։
Ի դեպ, սեպտեմբերի վերջին հարցումների ամբողջական տվյալները կհրապարակվեն շնորհանդեսի ժամանակ։