Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը միացավ շնորհավորանքներին

Հասարակություն
6dfeaba1133f3a5d73cba466a151a8d9

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շնորհավորել է հայ շախմատիստներին. Երբ օլիմպիական խաղերի պաշտոնական փակման արարողության ժամանակ,հայկական եռագույնը ծածանվեց Ստամբուլի WOW «Հրաշքների աշխարհ» հյուրանոցի սրահում, դժվար է նկարագրել, թե հպարտության ինչպիսի զգացում համակեց բոլորիս: Անշուշտ, հրաշքը սպասելի էր, սակայն դրանից հաղթանակի արժեքը չի նվազում: Սա, իրոք, մեծ հաղթանակ էր, և ոչ միայն մարզական
առումով:

Այս հաղթանակը նաև ուղեցույց է, թե ինչպես կարող ենք
հաջողությունների հասնել այլ բնագավառներում և թե ինչ է դրա համար պետք:

Բարձր պրոֆեսիոնալիզմ, այլ կերպ հաջողության երբևէ չես հասնի:
Հստակ խնդիրներ դնելու և այն իրագործելու կարողություն. այստեղ դժվար է թերագնահատել Արշակ Պետրոսյանի և այլ մարզիչների դերը:

Թիմային ոգի, չնայած Լևոն Արոնյանը ակնհայտ առաջատար է, սակայն նունիսկ, երբ նրա մոտ ինչ-որ բան չէր ստացվում, բոլորը պատրաստ էին իրենց ուսերի վրա վերցնել պատասխանատվությունը:

Եվ, իհարկե, հայրենասիրություն, պատասխանատվություն Հայրենիքի և
մրցելույթներին հետևող համաքաղաքացիների հանդեպ:

Սա է հաղթանակի դեղատոմսը, սա է մեր բոլոր՝ ներկա ու ապագա հաղթանակների ուղին: Միայն այսպես մենք կարող ենք հաջողությամբ պայքարել «աշխարհի հզորների» երկերեսանիության ու կրկնակի ստանդարտների, նավթադոլարների ու կացնի դեմ, և ի լուր ամենքի ցուցադրել, թե ով է իրական հզորը:

Անչափ գոհացուցիչ է նաև մեր աղջիկների գրաված 6-րդ տեղը: Նրանք էլ արեցին իրենցից կախված ամեն ինչ, գուցե՝ ավելին:
Շնորհավոր բոլորիս և շնորհակալություն: