Ամերիկյան հայկական դպրոցում
Սեպտեմբերի 5 - ին դպրոցի առաջին զանգը հնչեց Նյու Յորքի Սրբոց Նահտակաց ամենօրյա վարժարանում : Հադիսավոր պայմաններում հնչեցին ԱՄՆ ի եւ ՀՀ օրհներգերը : Վարժարանի 46-րդ ուսումնական տարվա բացման կապակցությամբ ՝ երեխաներին բարի գալուստ մաղթեց վարժարանի հնագույն ուսուցչուհի եւ տնօրենուհի՝ Զարմինե Պողոսյանը։
Երեխաներին բարի գալուստ եւ ուսման մեջ առաջադիմություն ցանկացավ Սրբոց Նահատակաց Հայաստանյան Առաքելական եկեղեցվո հովիվ՝ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը :
Ներկաները ծափողջյուններով դիմավորեցին վարժարանի ավագ դասարանցիներին, որոնք նույնպես շնորհավորեցին առաջին դասարանցիներին :
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ վարժարանի աշակերտներին եւ մակավարժական կոլեկտիվին Կալիֆոռնիայից ողջյունի ուղերձ էր հղել վարժարանի նախկին ուսուցիչ եւ տնօրեն 95 ամյա Երվանդ Բաբայանը : Նոր ուսումնական տարվա առիթով վարժարանի սաները թարմ ծաղիկներ նվիրեցին իրենց ուսուցիչներին :
Հանդիսավոր արարողությունից հետո հնչեց առաջին զանգը : Առաջին դասարանի դասվար Անի Մանվելյանը երեխաներին սիրով ներկայացրեց մաշտոցյան այբուբենը :
Լուսանկարները՝ հեղինակի
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք