Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մահը նվեր կլիներ Սաֆարովի համար»

Հասարակություն
7d8aa65b743f10c69019e409f27d2d92

Հրեական համայնքի ղեկավարը չի ողջունում Ռամիլ Սաֆարովին սպանելու կոչերը

«Կան պատժի ավելի սարսափելի միջոցներ, քան ակնթարթային մահը, դա մեծ նվեր կլիներ նրա համար, նա պետք է տառապի»,-ասում է Ռիմա Վարժապետյանը։

Նա միաժամանակ ողջունում է 1972-ին Մյունխենի հրեա օլիմպիականների սպանության դիմաց Իսրայել պետության ձեռնարկած գործողությունները, որի արդյունքում սպանվեցին ահաբեկչության մասնակիցներն ու կազմակերպիչները։

Հրեական համայնքի ղեկավարը ողջունում է Իսրայելի պաշտոնական մոտեցումը՝ մեկ հրեայի կյանքն անչափ թանկ է . «Դուք գիտեք բազմաթիվ օրինակներ, թե մեկ հրեային փրկելու համար քանի մարդ են փոխանակել»։

Տիկին Վարժապետյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ուժ ցույց տա եւ օգտվի առիթից ճանաչել տալու ցեղասպանությունը

«Եթե Հայաստանը հասնի Սաֆարովի հանդեպ, ինչպես դուք եք ասում, հատուցման, դա կլինի հայերի ցեղասպանության ճանաչմանն ուղղված լուրջ քայլերից մեկը»,- «Ա1+»-ին ասաց նա։

Ի դեպ, տիկին Վարժապետյանը Սաֆարովի արտահանձնման մեջ տեսնում է միայն երկու երկրի՝ Ադրբեջանի եւ Հունգարիայի մեղքը։ Միաժամանակ կարծում է, որ պետք է պատժվեն նաեւ նրանք, ովքեր խրախուսում են այդ համաներումը։ Ինչպե՞ս պիտի պատժվեն՝ տիկին Վարժապետյանը չի կարող ասել. «Դա ես ոչ մեկին չեմ ասի, դուք ինքներդ կտեսնեք»։