Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավերժական շարժիչ է սարքել ու տանը դրել

Հասարակություն
588d68b6e92c0aa78bcbdad258c89612


Մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Հենրիկ Մխիթարյանն այսօր միացել էր կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի՝ գործադրի նիստի օրը ցույց անողներին ։

Սակայն նա մեկօրյա հացադուլ էր անում։

Հենրիկ Մխիթարյանը պահանջում էր աշխարհին ներկայացնել «Համաշխարհային խայտառակություններ» բանաձեւը, որտեղ մաթեմատիկոսի խոսքով ապացուցվում են մի շարք հայտնի բանաձևերի սխալները. «Կան արտոնագրեր և գիտնականների կարծիքներ: Ամբողջ աշխարհն ասում է, որ ՕԳԳ-ն հարյուր տոկոս չի կարող լինել, սակայն ես ապացուցել եմ, որ ՕԳԳ-ն հարյուր տոկոսից ավելի կարող է լինել։
Մաթեմատիկայի նախկին ուսուցիչը հավաստիացնում է, որ ինքը ստեղծել է հավերժական շարժիչը . «Աշխարհը հավերժական շարժիչ սարքողին 10 միլիարդ դոլար է խոստացել, իսկ ես սարքել եմ հավերժական շարժիչը և տունը դրած է: Խնդրեմ, կարող եք գալ տեսնել»։

Կառավարության շենքի դիմաց էին նաև ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքող խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողները, ովքեր պահանջում են բացահայտել իրենց որդիները սպանությունները և պատժել մեղավորներին։
«Պաշտպանության նախարարը միշտ ասում է, թե եկեք ձեզ կընդունեմ, բայց մի շաբաթ է զանգահարում եմ ու ոչ ոք ինձ չի ընդունում՝ պատճառաբանելով թե զբաղված են ։ Ես ուզում եմ տեսնել նախարարին և ասել, որ իր աշխատողները իրեն խաբում են և չեն կատարում իրենց աշխպատանքը կամ էլ դա նախարարի հրամանն է», - ասում է 2010 թվականին բանակում խաղաղ պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը։

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Նազիկ Ղազարյանն արդեն 6 տարի պայքարում է, որ հարևանների պատճառով առանց թույլատվության տանիքում տեղադրած տարբեր իրերի հետևանքով իր վնասված բնակարանի համար վնասի փոխհատուցում ստանա. «Տանիքում տեղադրել են տարբեր առարկաներ այդ թվում նաև ջրի տարաներ, ինչի հետևանքով վնասվել է մեր բնակարանը։ Բազմաթիվ փորձագետներ են եկել և ապացուցել են, սակայն այդպես էլ քրեական գործ չի հարուցվել»։

Բնակչուհին համոզված է, որ իր պահանջի չի բավարարվում, քանի որ իրերի սեփականատերը ՀՀԿ կուսակցության հետ է համագործակցում, սակայն անունը այդպես էլ չասաց։