Որոշ հրեաներ ընտրել են Նժդեհին (տեսանյութ)
Հայաստանի հրեական համայնքում կան հանրապետականներ, եւ ոչ միայն ։
«Կան «Բարգավաճ Հայաստան»-ից, կան անկուսակցականներ, որոնք կուշտ են ամեն ինչից»,- ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը։
Հրեական համայնքում ընդդիմադիր կոնգրեսականներ չկան։ Տիկին Վարժապետյանը չգիտի, թե ինչու։ Ինքն էլ կուսակցական չէ. «Իմ կերպարով եւ իմ բնույթով, ես, իհարկե, սիոնիստ եմ»։
Ինչո՞վ է նժդեհականությունը գրավել Հայաստանում ապրող հրեաներին։ Տիկին Վարժապետյանը չի կարող ասել. «Ինձ նույնպես գրավում է հանրապետականների այսօրվա դրությունն ու գործողությունները»։
Նույնիսկ «Բարգավաճ Հայաստանի» որոշ գործողություններ են դուր գալիս տիկին Վարժապետյանին։ ԲՀԿ-ն շատ բան է անում, որոնք հրեա կնոջ սրտով են։ Ինքը 42 տարի է, ինչ ապրում է Հայաստանում եւ իրերի վիճակն ընդունում է այնպես, ինչպես կա. «Ես վտանգ չեմ զգում ոչ մի կողմից»։
Նույնիսկ դաշնակցականների կողմից հայկական հրեաները վտանգ չեն զգում, թեպետ տիկին Վարժապետյանը հաճախ է լսել, որ նրանք չեն սիրում հրեաներին։ Ինքը դաշնակցական ընկերներ ունի։ Անձամբ կարծում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չպետք է կուսակցական լինեն։
«Փոխվում է իշխանությունը, փոխվում է ղեկավարությունը, փոխվում են կուսակցական առաջնահերթությունները»,- ասաց նա։։
Մի բան հաստատ կարող է ասել՝ հայաստանաբնակ բոլոր հրեաներն ակտիվորեն մասնակցում են Հայաստանի ընտրություններին։