ՆԱՏՕ. Հայ սպայի սպանության մեղավորը Հունգարիան չէ
Երևանի պետական համալսարանում այսօր սպասում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գնահատականին՝ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու եւ հերոսացնելու վերաբերյալ:
2004թ Բուդապեշտում Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին հենց ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից՝ Սաֆարովի ներման առիթով, որը խախլում է երկու երկրների միջեւ վստահությունը։
Նա շեշտեց, որ սարսափելի եւ ողբերգական այս դեպքը մի հանցագործություն էր, որը չի կարող փառաբանվել, բայց...
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը շատ պարզ է, ազգը պատասխանատու չի այս հանցագործողության համար։ Հունգարիան պատասխանատու չէ՝ այս կրիմինալ արարքի համար և դա հանցանք էր, որն իրականացվեց անհատի կողմից՝Ադրբեջանի բանակի սպայի կողմից»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նաեւ ավելացրեց, որ որքան հասկացել է՝ Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել միջազգային համաձայնագրերին և չափանիշներին համապատասխան։
«Ես լավ եմ հասկանում Ձեր զգացողությունները. ես համապատասխան ուղերձ կտանեմ ինձ հետ Բաքու»,- ասաց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող գլխովոր քարտուղարը։
Անդրես Ֆոգ Ռասմուսենը շեշտեց նաև, որ «դեպի հակամարտություն վերադարձ չկա»: Իսկ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ պարզ է, որ «ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա։