Հովիվն արդեն երկու օր է տուն չի եկել
Տավուշի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրն ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել:
Դեպքի վայր են մեկնել 6 հրշեջ-փրկարար: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև հարազատները, տեղի բնակիչները և 2 ոստիկան:
Երեկ մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Դեպքի վերաբերյալ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտն մարզի Աշտարակի Բագավան թաղամասի թիվ 2 շենքի մոտ այրվել է 1,5 հա, իսկ Երևանի Արցախի պողոտայում («Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի մոտ) 2500 քմ խոտ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 4 եղևնի և 40 քմ խոտածածկ տարածք:
Հրդեհները մեկուսացվել են և մարվել։