A
A
8000 դրամ՝ դպրոց գնալու համար (տեսանյութ)
10-րդ դասարանցին դասագրքերի ամբողջական ցանկն ունենալու համար պետք է վճարի ավելի քան 8000 դրամ։
Այս տարի ամենաէժան դասագիրքն արժե 200 դրամ, ամենաթանկը 530 դրամ է։
Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները չեն վճարում դասարգրքերի համար։ Համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ դպրոցը տվյալ աշակերտին դասագրքերը հատկացնում է անվճար։
Իսկ այն աշակերտները, ովքեր սոցիալական անապահովության կարգ չունեն, բայց միևնույնն է, դժվարանում են վճարել դասագրքերի գումարը պետք է հուսան որ դպրոցի տնօրենը նրանց համար որոշակի զիջումներ կկատարի։
Ի դեպ, ուսումնական նոր տարում այն աշակերտները, ովքեր կդժվարանան միանգամից վճարել դասագրքերի գումարը, նրանք կարող են մինչև դեկտեմբեր վճարումը կատարել մաս-մաս։