Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինանշանում անբարոյական կնոջ կերպա՞ր

Հասարակություն
592e43a6e1cdc90d70bd961a0da994d6

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն առաջարկում է ՀՀ զինանշանի վրա մի փոքր տեղ հատկացնել անբարոյական կնոջ կերպարին։

Այս կարծիքին է նա հանգել է, երբ օրերս Կասկադի տարածքում տեղադրվել է «Ծխող կինը» արձանը։ Միաժամանակ նա կարծում է, որ սա խորհրդանշում է մեր իրականությունը։

«Եթե Հայաստանի 3 մլն բնակչությունից 1 մլն ծխող է եւ ծխող բնակչություն եւ աշխարհում երրորդ տեղն է գրավում՝ Մոլդովայից եւ Հունաստանից հետո, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- «Ա1+»-ին հայտնեց պարոն Կարապետյանը։

Նա կարծում է, որ մենք պարզապես չունենք մեր դեմքը։

Ի դեպ, պարոն Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը չնայած արգելքներին, կարողանում է համարակալել Հայաստանից դուրս գտնվող հուշարձանները.«Հայկական հուշարձանների ճակատագիրը ՀՀ սահմաններից դուրս կամ անտեր Հայաստանի սահմաններից դուրս մռայլից էլ անդին է»։

Հուշարձանագետի խոսքերով՝ հայկական հուշարձանները վտանգված են։ Թուրքիայում Վանի Աղթամար եկեղեցու ցուցադրական վերականգնմանը զուգահեռ ոչնչացվել է 7-րդ դարի հայկական Մրենի տաճարը:
«Դա պետականորեն հովանավորվում է»,- եզրակացնում է նա։

Պարոն Կարապետյանը միաժամանակ ցավով է արձանագրում, որ Հայաստանում եւս շատ եկեղեցիներ եւ տաճարներ չեն պահպանվում։