Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը ուսումնասիրել է դպրոցները

Հասարակություն
a3bd11b5b5209aa82a87b115711c4153

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով «Զգուշացեք. երեխաներ են» միջոցառումները այս տարի տևելու են ոչ թե տասը օր, այլ մեկ ամիս։ Ըստ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել` տասնօրյակը, ամառային շրջանից հետո, բավարար չէ երեխաների լիարժեք ադապտացման համար:

Իսկ մինչ այդ իրականացվել են միամսյակի նախապատրաստական աշխատանքները:

Օգոստոսի 15-ից Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է մայրաքաղաքի բոլոր դպրոցների, իսկ մարզերում` ճանապարհամերձ դպրոցների տեղանքը, վերացվել են ճանապարհներին հայտնաբերված գրեթե բոլոր թերությունները, տեղադրվել են բացակայող նշանները, կատարվել են անհրաժեշտ գծանշումները: Դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են միամսյակի կապակցությամբ տարվող աշխատանքները` հաշվի առնելով նրանց առաջարկները:

Նորովի է կազմակերպվելու ոստիկանական ծառայությունը դպրոցամերձ տարածքներում: Դպրոցների մոտակայքում ծառայություն իրականացնող վերակարգերում, ճանապարհային ոստիկաններից բացի, ընդգրկվել են նաև համայնքային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ, որոնք ամբողջ միամսյակի ընթացքում կցված են լինելու նույն դպրոցին: