Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ. Հայ չեն, ասորի են

Հասարակություն
447b6ad5e761e61ef49b02eb949c9024

Ինչո՞ւ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը նշեց, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են եւ փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:

«Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր:


Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երեւան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,-«Արմենպրեսին» ասել է Բաղրամյանը:

Ի դեպ,  առավոտյան ութ հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիքը մանկահասակ երեխաների հետ լքել է Հայաստանի տարածքը՝  մեկնելով Ստամբուլ։