Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկ Ասրյանը պահանջեց հարգալից լինել (տեսանյութ)

Հասարակություն
3072062aaade85ee525d1d4f949b4b6c

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսօր կառավարության շենքի առաջ պահանջեց, որ այդ զոհված զինծառայողների մայրերը հարգանքով խոսեն իր հետ։ Երբ նա մտնում էր Կառավարության շենք, կանայք նրան «Հիտլեր» անվանեցին։

Ավելի ուշ կանայք ասում էին, թե այդպես բնութագրել են Խաչիկ Ասրյանի պահվածքը։

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցին մասնակցում էին ինչպես բանակում տարբեր հանգամանքներում զոհված զինծառայողների մայրերը, այնպես էլ այլ քաղաքացիներ տարբեր պահանջներով։