Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանի աշխատակազմը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին

Հասարակություն
087919fa4aff0022eefd47cb9a3a88cb

ՄԻ Պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են լինելու արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն։ Մշտապես գործում է նաև շուրջօրյա 116 արագ արձագանքման հեռախոսահամարը, որով քաղաքացիները անվճար կարող են դիմել Պաշտպանի միջամտությանը։

Չնայած ԵՄ/ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր միայն խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար, սակայն, հաշվի առնելով ծրագիրի հաջողությունը և կուտակած փորձը, ինչպես նաև ունենալով պահանջվելիք ռեսուրսները՝ Պաշտպանի աշխատակազմը պատրաստ է աջակցել քաղաքացիներին նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։
Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։