Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամին քշել է կառուցատարրերը

Հասարակություն
fe2397c99a48d0a300138fa8ac2bd507

Օգոստոսի 29-ին, ժամը 22.32-ին Արարատի մարզի Նշավան գյուղում ուժեղ քամին քշել է Հ. Պողոսյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Նշավանի գյուղապետը: Զոհեր և տուժածներ չկան:
Կստեղծվի հանձնաժողով` վնասի չափը գնահատելու համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

Այրվել են խոտածածկ տարածքներ
Օգոստոսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այրվել է 4000 քմ, Արզական գյուղում` 3 հա խոտ:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել: